Ռուսաստանում «Իսլամական պետության» ավելի քան 60 կողմնակից է ձերբակալվել

Ձերբակալվածները զբաղվել են Կենտրոնական Ասիայից Ռուսաստան ժամանած անօրինական ներգաղթյալների հարցերով․․․
fsb

Ռուսաստանում «Իսլամական պետության» ավելի քան 60 կողմնակից է ձերբակալվել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կադրեր է հրապարակել մեղադրյալներին ձերբակալելու օպերատիվ նկարահանումից, որը տեղի է ունեցել Մոսկվայի շրջանի 17 հասցեներում:

Ձերբակալվածները զբաղվել են Կենտրոնական Ասիայից Ռուսաստան ժամանած անօրինական ներգաղթյալների հարցերով, կազմակերպել են նրանց անօրինական ներգաղթը Սիրիա եւ Իրաք, որտեղ նրանց հաճախորդներն ընդգրկվել են ահաբեկչական խմբավորումների շարքերը:

Հատուկ գործողության շրջանակում գտել են 3 լաբորատորիա, որտեղ կեղծ փաստաթղթեր են պատրաստել: Օպերատիվ նկարահանման կադրերում երեւում է, որ գտնված կեղծ փաստաթղթերի շարքում կա նաեւ հայկական անձնագիր, ընդ որում` ոչ թե հին նմուշի, այլ համեմատաբար վերջերս ներդրված՝ կենսաչափական:

*

*