«Այն, ինչ արեցին վերջերս Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան, խայտառակություն է». Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է․․․
tramp

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանի ու սիրիական իշխանությունների հետ միասին պատասխանատվություն են կրում Սիրիայում մարդասիրական ճգնաժամի համար: Հայտարարությունը Թրամփն արել է Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այն, ինչ արեցին վերջերս Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան, խայտառակություն է»,- ըստ CNN- լրատվականի, ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ զինվորականները Սիրիայում են գտնվում մի նպատակով՝ ազատվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: «Մենք այլ պատճառներ չունենք: Եվ հիմնականում հասել եք մեր նպատակին: Սակայն այն, ինչ արեցին այս երեք երկրներն այս կարճ ժամանակահատվածում, խայտառակություն է»,- ընդգծել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Սիրիայում Արեւելյան Գուտայի հրթիռակոծության հետեւանքով մահացել են հարյուրավոր մարդիկ: Իրավապաշտպանները կատարվածի համար մեղադրել են Սիրիային ու Ռուսաստանին:

*

*