Հայտնաբերվել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզում կործանված Իլ-76-ի երկրորդ «սև արկղը»

«Փրկարարները գտել են նավակողի երկու ինքնագրիչները՝ պարամետրական և ձայնային»
rusastan-inqnatir

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները հայտնաբերել են ՌԴ ԱԻՆ-ի՝ Իրկուտսկի մարզում կործանված Իլ-76-ի երկրորդ «սև արկղը»։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի օպերատիվ շտաբում։

«Փրկարարները գտել են նավակողի երկու ինքնագրիչները՝  պարամետրական և ձայնային»,- ասել է  ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Դրանք վերծանման համար փոխանցվելու են Միջպետական ավիացիոն կոմիտեին։

Հրդեհաշիջման ժամանակ հուլիսի 1-ին Իրկուտսկի մարզում կորած Իլ-76 ինքնաթիռը հայտնաբերվել է մարզի Ռիբնի Ույան բնակավայրի շրջանում։ Նավակողին եղել է 10 մարդ։

Փրկարարները գտել են զոհված օդաչուների մարմինների մասերը։

Մեկ Մեկնաբանություն
  • Հայտնաբերվել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզում կործանված Իլ-76-ի երկրորդ «սև արկղը» — Armenian National Committee of America
    4 июля 2016 at 00:00

    […] […]

  • *

    *