Ռուսաստանը եւս դուրս է գալիս հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից

«Մենք նույնպես դադարեցնում ենք․․․»

Ռուսաստանը, ի պատասխան ԱՄՆ-ի հայտարարությանը, իր հերթին հայտնել է, որ դուրս է գալիս Միջուկային հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։ ։

«Ամերիկյան կողմը հայտնել է, որ դադարեցնում է անդամակցությունը համաձայնագրին եւ մենք նույնպես դադարեցնում ենք։ Նրանք հայտնել են այն մասին, որ զբաղվում են գիտահետազոտական եւ փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքներով, մենք՝ նույնպես կզբաղվենք»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ պաշտպանության նախարար  Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, որ ԱՄՆ-ը դադարեցնում է մասնակցությունը համաձայնագրին՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանը խախտել է մի շարք պայմանավորվածություններ։

*

*