ՌԴ ԱԳՆ՝ ԵՄ-ն բացահայտորեն սիրաշահում է Հայաստանի այն ուժերին, որոնք ձգտում են «սրել» ներքաղաքական իրավիճակը

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով ԵՄ-ի հայտարարությունը։
rd-mid

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով ԵՄ-ի հայտարարությունը։ Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Եվրամիության դիվանագետները սիրաշահում են Հայաստանում իրադրությունը «սրող» ուժերին:

«Երեկ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի ընթացքում մենք գնահատական տվեցինք Երեւանում ծավալվող ողբերգական իրադարձությանը: Ուշադրություն դարձրեցինք այդ առիթով Հայաստանում Եվրամիության պատվիրակության հայտարարությանը, որը համաձայնեցվել է երկրում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ»,- նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում։

«Զարմանալիորեն այդ փաստաթղթում տեղ չեն գտել հանցավոր գործողությունների՝ ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանվելու, պատանդներ վերցնելու հստակ եւ ուղղակի դատապարտումներ: Փոխարենը՝ նկատելիորեն շեշտադրում է արվում իշխանություններին ուղղված պահանջների վրա՝ հետաքննել «ոստիկության ոչ իրավաչափ գործողությունները» եւ ապահովել «համաչափություն»,- ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում:

«Դժվար է զերծ մնալ այն զգացողությունից, որ Եվրամիության դիվանագետները բացահայտորեն սիրաշահում են Հայաստանի այն ուժերին, որոնք ձգտում են «սրել» ներքաղաքական իրավիճակը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները