Որքա՞ն գումար է պետք ռուսաստանցիներին՝ «նորմալ ապրելու» համար — Երկիր Մեդիա

Որքա՞ն գումար է պետք ռուսաստանցիներին՝ «նորմալ ապրելու» համար

ՌԴ-ում 21 միլիոնից ավելի քաղաքացի սպառողական զամբյուղի շեմից ցածր եկամուտ ունի
rubli

Այս տարվա մարտին Ռուսաստանում հարցում է անցկացվել, պարզելու՝ թե որքան գումար է անհրաժեշտ 3 անձից բաղկացած ընտանիքին «նորմալ ապրելու» համար: Հարցվածների 20%-ը ամսական 20-45 հազար ռուբլու չափով գումար է նշել, 66%-ը՝ 45-120 հազար, իսկ 13%-ին ամսական միջինը 120 հազար ռուբլուց ավելի գումար է անհրաժեշտ եղել: «Այսպիսով՝ միջին վիճակագրական ռուսական ընտանիքը ամսական 75.90 հազար ռուբլի եկամուտ է ակնկալում»,- նշվում է հետազոտության մեջ:

ВЦИОМ-ի կատարած հարցումը ցույց է տվել, որ ռուսաստանցիների համար աղքատության շեմ է համարվում ամսական 15 հազար ռուբլուց քիչ եկամուտը։ Ռուսաստանում ներկայումս նվազագույն սպառողական զամբյուղից ցածր եկամուտ ունեցող 21 միլիոնից ավելի քաղաքացի է ապրում:

2017թ-ի երկրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի չափը աշխատունակ քաղաքացիների համար սահմանվել է 11.163 ռուբլի:

*

*