Ռուսաստանն ու Եգիպտոսը վերականգնում են օդային հաղորդակցությունը

Ռուսական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։
inqnatir

Ռուսաստանը և Եգիպտոսը փաստաթուղթ են ստորագրել օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որը դադարեցվել էր 2015 թվականի աշնանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ռուսական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, եգիպտական կողմից՝ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին:

Վերջինս հայտարարել է, որ Կահիրեի և Մոսկվայի  միջև օդային հաղորդակցությունը կվերականգնվի 2018թ. փետրվարի 1-ից:

Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռում  պայթյուն էր տեղի ունեցել, երբ այն անցնում էր Սինայի թերակղզու վրայով: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է, ինչից հետո Ռուսաստանի ու Եգիպտոսի միջեւ օդային հաղորդակցությունը դադարեցվեց։ 

*

*