«Բոյարիշնիկի» լոսյոնից թունավորման հետեւանքով ՌԴ-ում մահացել է 30 մարդ

«Այս պահին հայտնի է 42 հոսպիտալացվածների մասին, նրանցից 30-ը մահացել է: Մնացածները գտնվում են ծանր վիճակում...»
tunavorum-hivandanoc

Իրկուտսկում «Բոյարիշնիկ» խտանյութից թունավորման զոհերի թիվը հասել է 30-ի, խտանյութ, որը, նախնական տվյալներով՝ պարունակում է մեթիլային սպիրտ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանի Քննչական վարչությունում:

«Այս պահին հայտնի է 42 հոսպիտալացվածների մասին, նրանցից 30-ը մահացել է: Մնացածները գտնվում են ծանր վիճակում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Բոլոր տուժածներն էլ բնակվել են նույն միկրոշրջանում՝ Նովո Լենինոյում:

Քննչական մարմինները սույն փաստով հարուցել են քրեական գործ: Իրկուտսկի մարզի կառավարությունը հայտնել է, որ հայտնաբերվել է «Բոյարիշնիկ» սուռոգատ կոսմետիկական լոսյոնի արտադրության վայրը: Ըստ նախնական տեղեկությունների, կոսմետիկ միջոցը, որը նախատեսված է լոգանք ընդունելու համար, կեղծ արտադրության է եղել։

*

*