Ռուսաստանն ԱՄՆ-ին վերջնաժամկետ է տվել՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը

Կրեմլը դիմում է հակապատժամիջոցների
amn-despanatun-rd-moskva
ԱՄՆ-ի դեսպանատունը Մոսկվայում

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն օգոստոսի 1-ից արգելել է ամերիկացի դիվանագետներին՝ օգտվել Սերեբրյանիի Բորում գտնվող ամառանոցներից եւ Մոսկվայում գտնվող դեսպանատան պահեստաերից, հայտնում է Euronews-ը։ Այս մասին տեղեկատվությունը մեկ ժամ առաջ հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում։

ՌԴ-ն ամերիկյան կողմին զգուշացրել է, որ ԱՄՆ-ը պետք է մինչեւ սեպտեմբերի 1-ը կրճատի ու համապատասխանեցնի Մոսկվայի դեսպանատանը, Սանկտ-Պետերբուրգի եւ Ռուսաստանի այլ քաղաքներում գտնվող հյուպատոսարանների աշխատակիցների թիվը ԱՄՆ-ում ռուս դիվանագետների թվին, որն այս պահին 455 է։

Միեւնույն հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցների հավանական ընդունումը (չնայած Կոնգրեսի 2 պալատներն էլ արդեն ընդունել են օրինագիծը, այն ուժի մեջ կմտնի միայն նախագահ Թրամփի կողմից ստորագրվելուց հետո, որի համար տրվում է 10 օր ժամանակ-խմբ.) անվանել է «շանտաժ, որի նպատակն է սահմանափակել արտասահմանյան գործընկերների եւ Ռուսաստանի համագործակցությունը», իսկ դա իր հերթին «վտանգ է ներկայացնում բազմաթիվ երկրների եւ միջազգային բիզնեսի համար»։

*

*