Ո՞ր դեպքում Ռուսաստանը կթիրախավորի ԱՄՆ-ին

Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանն առաջինը չի տեղակայի հրթիռներ Եվրոպայում:
vladimir-putin

Եթե Միացյալ Նահանգները Եվրոպայում փոքր եւ միջին հեռահարության հրթիռներ տեղակայի, Ռուսաստանը կպատասխանի: Դաշնային ժողովին հղած ուղերձում հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանի թիրախում կհայտնվեն ոչ միայն այդ հրթիռները տեղակայած երկրները, այլեւ հենց Միացյալ Նահանգները:

Ամեն դեպքում, Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանն առաջինը չի տեղակայի հրթիռներ Եվրոպայում:

ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի պատրանքներից, թե կարող է ռազմական առավելության հասնել Ռուսաստանի նկատմամբ:

*

*