Ռուսական ինքնաթիռն անցել Է Սպիտակ տան, Պենտագոնի եւ ԿՀՎ-ի վրայով. CNN

Ինքնաթիռն անցել է նաեւ Քեմպ Դեւիդ նախագահական նստավայրի վրայով։
Tu-154

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն առանց զենքի ցածր բարձրության վրա թռիչք Է կատարել ԱՄՆ-ի Կապիտոլիումի, Պենտագոնի, Կենտրոնական հետախուզական վարչության շենքի եւ Էնդյուս ռազմակայանի վրայով՝ Բաց երկնքի քաղաքականության պայմանագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է CNN-ը:

Ռուսական «Տու-154»-ն օգոստոսի 9-ի ցերեկը 1100 մետր բարձրությամբ անցել է Վաշինգտոնի կենտրոնի եւ Մերիլենդի նահանգում Էնդյուս ռազմակայանի վրայով, որտեղ բազավորվում Է «ԱՄՆ նախագահի «Թիվ մեկ օդանավը»:

Ինքնաթիռն անցել է նաեւ Քեմպ Դեւիդ նախագահական նստավայրի, Վիրջինիայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփին պատկանող գոլֆ-ակումբի եւ Մաունթ Ուեզեր կառավարական բունկերի վրայով:

Բաց երկնքի պայմանագիրն ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ այլ երկրների ինքնաթիռներին թույլ Է տալիս թռիչքներ կատարել եւ օդից դիտարկել այն 34 պետությունների ռազմական օբյեկտները, որոնք ստորագրել են փաստաթուղթը:

*

*