Ռուս լրագրողի ձերբակալությունը և դրա շուրջ ստեղծված աղմուկը

Հունիսի 12-ին ռուս լրագրողներն ու ակտիվիստները Մոսկվայում երթ կանցկացնեն
ivan-golunov

«Մեդուզա» լրատվական կայքի հատուկ թղթակից Իվան Գոլունովի ձերբակալությունը մեծ աղմուկ է առաջացրել Ռուսաստանում: Գոլունովին մեղադրում են թմրանյութերի տարածման մեջ: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում լրագրողի կողմից թմրանյութերի օգտագործման որևէ հետք չի հայտնաբերվել:

Գոլունովն ինքը պնդում է, որ իր դեմ հարուցված գործը կեղծ է, և այս ամենը կապված է Մոսկվայի փոխքաղաքապետի ունեցվածքի եւ սգո ծառայությունների վերաբերյալ իր հրապարակումների հետ։

Գոլունովին աջակցություն են հայտնել ոչ միայն  նրա գործընկերները, այլև երաժիշտներ, հաղորդավարներ և այլ հայտնի անձինք:

Ռուսական 3 խոշոր լրատվամիջոցներ՝ Ведомости-ն, Коммерсант-ը և РБК-ն հրատարակվել են «Մենք Իվան Գոլունով ենք» նույնատիպ շապիկով:

Իսկ հունիսի 12-ին ռուս լրագրողներն ու ակտիվիստները Մոսկվայում երթ կանցկացնեն՝ հաջակցություն Իվան Գոլունովի:

Հավելենք նաեւ, որ ըստ փաստաբանների՝ Գոլունովին իրավապահները ծեծի են ենթարկել։

*

*