Ռումինիայում փոթորկի զոհ է դարձել 8 մարդ

Ներկայում փոթորիկը շարժվում Է Ուկրաինայի ուղղությամբ։
potorik-ruminia2

Առնվազն ութ մարդ Է զոհվել Ռումինիայի արեւմուտքում մոլեգնած փոթորկի պատճառով, տուժել Է 67 մարդ: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտնել Է BBC-ն:

Առավել մեծ թվով մարդիկ են զոհվել Տիմիշոարի քաղաքի շրջանում, որտեղ քամու արագությունը հասնում Էր ժամում 100 կիլոմետրի: Փոթորիկը տապալել Է բազմաթիվ ծառեր եւ պոկել տների տանիքներ: Առանձին շրջաններում խախտված Է ջրի եւ Էլեկտրականության մատակարարումը:

Տիմիշոարի քաղաքագլուխը հայտարարել է, որ վերահաս փոթորկի մասին ոչ ոք չԷր նախազգուշացրել:

Ներկայում փոթորիկը շարժվում Է Ուկրաինայի ուղղությամբ։

*

*