Տասնյակ հազարավոր մարդիկ Ռումինիայում փողոց են դուրս եկել

The Guardian-ի փոխանցմամբ...
ruminia-cuyc

Տասնյակ հազարավոր ռումինացիներ Բուխարեստում, ձյան առատ տեղումների պայմաններում, բողոքում են առաջարկվող օրենքների դեմ, որոնք, ըստ քննադատների, կդժվարացնեն հանցագործությունների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում կոռուպցիայի բացահայտումը:

The Guardian-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը մոտ 50,000 մարդ փողոց է դուրս եկել՝ շարժվելով դեպի երկրի խորհրդարան և հավաքվել մայրաքաղաքի Համալսարանի հրապարակում։ ,  Այդտեղ էլ բախումներ են սկսվել ոստիկանության հետ: Ցույցեր են տեղի ունեցել նաև երկրի այլ քաղաքներում:

Ձախերի կառավարությունը, չնայած Եվրահանձնաժողովի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, հազարավոր դատավորների և կենտրոնամետ նախագահ Կլաուս Յոհաննիսի հնչեցրած քննադատություններին, նախորդ տարվա դեկտեմբերին դատական բարեփոխումներ է նախաձեռնել:

Քննադատների կարծիքով՝ նոր օրենքները կթուլացնեն դատական համակարգի անկախությունը:

Դրանք ուղարկվել են սահմանադրական դատարան՝ բողոքարկման:

 

3500

*

*