Ռումինիայում հակակառավարական ցույցեր են

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ
Ruminia-cuyc

Ռումինիայի խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու հակակառավարական ցույցերի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրանք բողոքում են իշխող կոալիցիայի՝ վարչապետ Վիորիկա Դանչիլեի, ինչպես նաև պատգամավորների պալատի նախագահի և Սենատի ղեկավարի դեմ:

Ցուցարարներն իշխող կոալիցիային մեղադրում են նախընտրական խոստումները չկատարելու, ինչպես նաև երկիրը եվրոպական և ժողովրդավարական չափանշներից հեռացնելու համար:

*

*