Օլիմպիական խաղերի մասնակից գերմանացի մարզիչը ծայրահեղ վիճակում է Ռիոյում ավտովթարից հետո

Մարզիչը վթարի է ենթարկվել Ռիո դե Ժանեյրոյում տաքսու մեջ` ստանալով գլխի լուրջ վնասվածք:
rio-marzich-vtar

Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցող Գերմանիայի թիավարման հավաքականի մարզիչը ավտովթարի է ենթարկվել ու ծայրահեղ վիճակում է: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է գերմանական «Spiegel» պարբերականը:

Մարզիչը վթարի է ենթարկվել Ռիո դե Ժանեյրոյում տաքսու մեջ` ստանալով գլխի լուրջ վնասվածք: Երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, պարզվել է, որ այնտեղ չկա նյարդաբանական բաժանմունք: Արդյունքում ստիպված են եղել վթարի ենթարկված մարզչին տեղափոխել մեկ այլ հիվանդանոց` 20 կիլոմետր հեռու առաջինից:

«Մենք կցանկանայինք լավ լուրեր հաղորդել, բայց դեռ կարող ենք միայն խաչել մեր մատերն ու աղոթել»,-ասել է Գերմանիայի օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիայի նախագահը:

Վթարված մեքենայում գտնվել է հավաքականի մեկ այլ անդամ ևս, ով թեթև վնասվածքներ է ստացել ու արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

*

*