Ռիո դե Ժանեյրոյում տղամարդը պատանդ է վերցրել ավտոբուսի ուղեւորներին

Բոլոր պատանդներն ազատ են արձակվել:
rio-avtobus

Այսօր միջադեպ է գրանցվել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Զինված տղամարդը գրավել է հանրային ավտոբուսը ու պատանդ վերցրել ուղեւորներին: Նա նաեւ սպառնացել է հրկիզել ավտոբուսը, որում առնվազն 37 մարդ է եղել:

Դիպուկահարին հաջողվել է չեզոքացնել զինված մարդուն: Բոլոր պատանդներն ազատ են արձակվել:

*

*