50 բրիտանացի դիվանագետներ կլքեն Ռուսաստանը

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր 23 ռուս դիվանագետների՝ Լոնդոնը լքելու մասին:
rd-despanutyun

Մեծ Բրիտանիան ներկայացնող 50-ից ավելի դիվանագետները պետք է լքեն Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է BBC-ն:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր 23 ռուս դիվանագետների՝ Լոնդոնը լքելու մասին:

Հիշեցնենք, որ դիվանագիտական հարաբերությունները սրվել են Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո: Մեծ Բրիտանիան թունավորման մեջ մեղադրեց Ռուսաստանին, վերջինս էլ հայտարարեց, որ մեղադրանքի համար որևէ ապացույց չկա: Ավելին, Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սկրիպալի և իր դստեր թունավորման գործում մասնակից են բրիտանական հատուկ ծառայությունները:

*

*