ՌԴ-ն չի օգտվի իրանական ավիազբազայից

Ռուսաստանը դադարեցրել է իրանական «Համադան» ավիաբազայի օգտագործումը:
rd-oduzh

 

Ռուսաստանը դադարեցրել է իրանական «Համադան» ավիաբազայի օգտագործումը:

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին նշել է, որ Մոսկվան ու Թեհրանը, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում, նաեւ որոշ ոլորտներում ռազմավարական հարաբերություններ ունեն, բայց, միաժամանակ, հստակեցրել են. Ռուսաստանն Իրանում իր ռազմաբազան չունի:

«Համադան»-ից ռուսական օդուժն օգտվում էր ժամանակավորապես՝ Իրանի թույլտվությամբ:

Ռուսական օդուժն իրանական ավիաբազան սկսել էր օգտագործել նախորդ շաբաթ՝ Սիրիա թռչելու եւ այնտեղ հաստատված ահաբեկչական խմբավորումների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու համար:

Օգոստոսի 20-ին Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ռուսական ռմբակոծիչներն ավիաբազան օգտագործում են վառելիքով լիցքավորվելու եւ զինվելու համար: Հավելել էր նաեւ, որ ռուսական օդուժն այն կօգտագործի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի:

*

*