ՌԴ զինապահեստներից մեկում հրդեհ և պայթյուններ են եղել. կան տուժածներ

Բնակիչներին ժամանակավորապես արգելվել է վերադառնալ վտանգավոր գոտի
rusastan,-hrdeh,-paytyun

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Արչինսկի շրջանի ռազմաբազայի զենքի պահեստում նախօրեին հրդեհ է բռնկվել, որից հետո զինամթերքներ են պայթել:

Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը մարդկային գործոնն է եղել: Վերջին տվյալներով՝ տուժել է 12 մարդ: Եվս մեկն անհետ կորած է համարվում: Վիրավորներից 4-ը միջին ծանրության վնասվածքներով հիվանդանոցում են:

Աչինսկում եւ մոտակա շրջաններում արտակարգ դրության ռեժիմը պահպանվում է: Տարհանվել է մոտ 4000 մարդ: Բնակիչներին ժամանակավորապես արգելվել է վերադառնալ վտանգավոր գոտի:

*

*