Մոսկվան բողոքի նոտա է ներկայացրել Վաշինգտոնին

ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Մոսկվան իրեն պատասխան քայլերի իրավունք է վերապահում:
vashington

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ներկայացրել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին՝ ամերիկյան իշխանությունների՝ Վաշինգտոնում գտնվող  ռուսաստանյան  առեւտրային ներկայացուցչությունում խուզարկություն կատարելու մտադրության պատճառով:

Դեսպանին ուղղված բողոքի նոտայում խուզարկությունները անվանվել են աննախադեպ, ագրեսիվ գործողություն, որի ընթացքում կարող են վարկաբեկող առարկաներ «հայտնաբերել»՝ դրանք հետագայում որպես սադրանքի միջոց օգտագործելու համար:

ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Մոսկվան իրեն պատասխան քայլերի իրավունք է վերապահում:

«ԱՄՆ իշխանությունները պետք է դադարեցնեն միջազգային իրավունքի կոպիտ խախտումները և հրաժարվեն Ռուսաստանի դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելության նկատմամբ ոտնձգությունից»:

*

*