ՌԴ-ի ու Լուգանսկի միջեւ կառուցվելիք պատի աշխատանքները սկսված են

Արդեն ժամանել են համապատասխան մասնագետներից բաղկացած աշխատանքային խմբերը...
rus-ukrainakan-sahman-pat

Ռուսաստանի Դաշնութան և Լուգանսկի շրջանի միջև առկա սահմանային հատվածում սկսվել են պատի կառուցման ինժեներատեխնիկական աշխատանքները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Պատի կառուցման մասին «112 Ուկրաինա» հեռուսատաալիքին տված հարցազրույցում տեղեկացրել է  Ուկրաինայի Ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերով նախարարի տեղակալ Գեորգի Տուկան:

«Մոտ 30 րոպե առաջ ես խոսել եմ սահմանապահների հետ և ցանկանում եմ ասել, որ արդեն աշխատանքները սկսվել են: Արդեն ժամանել են համապատասխան մասնագետներից բաղկացած աշխատանքային խմբերը: Այժմ ընթանում է հողային պայմանների ուսումնասիրություն, ինչպես նաև տեխնիկական առաջադրանքների համար նախապատրաստական գործընթաց»,-ասել է Գեորգի Տուկան:

Նա հայտարարել է, որ բոլոր օբյեկտները կարող են նախատեսված ժամկետում կառուցված լինել, եթե լինի անհրաժեշտ  ֆինանսավորումը:

*

*