Պուտինը կոչ է արել չեղարկել Թուրքիայի հետ առեւտրի գործող սահմանափակումները

Ներդրումային համագործակցության ակտիվացմանը կնպաստի նոր համատեղ նախագծերի գործարկումը․․․
putin-erdoghan

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի ընդլայնմանը կարող Էր նպաստել այդ ոլորտում դեռեւս գործող սահմանափակումների չեղարկումը: Այդ մասին, ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստում:

«Կարծում եմ, որ առեւտրի ընդլայնմանը կարող էր նպաստել այդ ոլորտում դեռեւս գործող սահմանափակումների չեղարկումը, ապրանքային մատակարարումների անվանացանկի դիվերսիֆիկացումը: Ներդրումային համագործակցության ակտիվացմանը կնպաստի նոր համատեղ նախագծերի գործարկումը տնտեսության ամենատարբեր ճյուղերում՝ արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության մեջ, բարձր տեխնոլոգիաների սեկտորում»,-ասել է Պուտինը:

*

*