Սիրիայում ռուսական Су-25 կործանիչ է ոչնչացվել, օդաչուն զոհվել է

Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը
su25 siria idlib

Փետրվարի 3-ի երեկոյան, Սիրիայի Իդլիբ նահանգում, ցամաքից արձակված կրակոցից խոցվել է ՌԴ ռազմաօդային ուժերին  պատկանող Су-25 կործանիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը։ Օդաչուն հասցրել է լքել ինքնաթիռը, սակայն սպանվել է սկսված փոխհրաձգության ժամանակ։

Հաղորդվում է նաեւ, որ ինքնաթիռը խոցել են Ռուսաստանում ահաբեկչական համարվող «Ջեբհատ ան Նուսրա» խմբավորման զինյալները։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Հայաթ Տախրիր ալ Շամ» խմբավորումը, որը երբեմն անվանում են նաեւ «Սիրիայի Ալ Ղաիդա»։

*

*