Սպանություններ՝ «ԳԱԶ» ավտոգործարանում. պատճառը խանդն է

Տղամարդը դանակահարել եւ սպանել է 3 մարդու։
nijni-novgorod

ՌԴ-ի Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ «ԳԱԶ» ավտոգործարանում, տղամարդը դանակահարել եւ սպանել է 3 մարդու. տեղեկացնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

Եռակի սպանությունների պատճառը խանդն է: Եւս 2 դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց: Ձերբակալության ժամանակ կասկածյալը դիմադրություն է ցույց տվել ու վիրավորվել:

Գործարանից տեղեկացրել են, որ տղամարդը անձնական դրդապատճառներով է հարձակվել իր ծանոթ կնոջ վրա, իսկ մյուս աշխատակիցները տուժել են, երբ օգնության են շտապել կնոջը:

*

*