ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների գերեվարվելու և զոհվելու մասին լուրերը

ՌԴ զինված ուժերի բոլոր զինծառայողներն առողջ են և անվերապահորեն կատարում են իրենց վերապահված առաջադրանքները:
rd-pn

Ռուսաստանի պաշտպանության  նախարարությունը հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների գերեվարվելու և զոհվելու մասին լուրերը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Որևէ միջադեպ կապված ռուս զինծառայողների գերի ընկնելու կամ զոհվելու հետ, Դեր-Զորում  կամ Սիրիայի այլ շրջաններում չի եղել»,- ասել է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ ՌԴ զինված ուժերի բոլոր զինծառայողներն առողջ են և անվերապահորեն կատարում են իրենց վերապահված առաջադրանքները:

*

*