ՌԴ-ում անօթեւան տղամարդը հրդեհի զոհ է դարձել․ կասկածյալ երեխայի մայրը տուգանվել է 100 ռուբլով

Երեխան պատմել է, որ այդ օրը ընկերոջ հետ փորձել են զվարճանալ․․․
hrdeh

ՌԴ Պերմսկի մարզում 38-ամյա տղամարդը ողջ-ողջ այրվել է 9-ամյա դպրոցականի առաջացրած հրդեհի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։

Հրդեհը բռնկվել է բազմաբնակարան շենքի նկուղում, որտեղ եղել է անօթեւան տղամարդը։

Երեխան պատմել է, որ այդ օրը ընկերոջ հետ փորձել են զվարճանալ՝ վառվող թուղթը տղամարդու ուղղությամբ նետելով։ Երբ տղամարդու հագուստը սկսել է այրվել, նրան չի հաջողվել հանգցնել այն։

Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, այնուհետեւ, պարզելով, որ կասկածյալը 14 տարին չլրացած երեխա է, գործի քննությունը հանձնվել է անչափահասների գծով բաժնին։

Երեխայի մայրը մեղավոր է ճանաչվել «անչափահասի խնամքը պատշաճ չկատարելու համար» եւ տուգանվել է 100 ռուբլով ( մոտ 750 ՀՀ դրամ)։

*

*