Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն $ 15 մլն է վճարել ՄՕԿ-ին — Երկիր Մեդիա

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն $ 15 մլն է վճարել ՄՕԿ-ին

Հակադոպինգային գլոբալ համակարգի զարգացման համար վճարել է․․․
olimpiakan

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն (ROC) $ 15 մլն է վճարել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), հակադոպինգային գլոբալ համակարգի զարգացման համար, հաղորդում է Agence France-Presse- ը:

ՄՕԿ-ը դեկտեմբերի 5-ին ավարտել է Սոչիի օլիմպիական խաղերում ռուս մարզիկների կողմից դոպինգ օգտագործելու վերաբերյալ տեղեկությունների հետ կապված քննչական գործողություններն ու կասեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը։

Այնուամենայնիվ, ռուս «մաքուր» մարզիկներին թույլատրվել է մասնակցել 2018 թվականի օլիմպիդային  որպես «օլիմպիական մարզիկներ՝ Ռուսաստանից»։  ՄՕԿ-ը նաեւ պարտավորեցրել է Ռուսաստանին վճարել 15 մլն դոլար՝  հակադոպինգային համակարգի զարգացման համար։

 

 

*

*