ՌԴ նախագահը բացել է Ղրիմի կամուրջը

Կամուրջը Ղրիմը միացրել Է Կրասնոդարի երկրամասի հետ եւ դարձել ամենաերկարը Եվրոպայում
krim-xrim-kamurj

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել Է Կերչի նեղուցի վրա կառուցվող կամրջի ավտոմոբիլային մասի հանդիսավոր բացմանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կամուրջը Ղրիմը միացրել Է Կրասնոդարի երկրամասի հետ եւ դարձել ամենաերկարը Եվրոպայում (19 կիլոմետր)՝ հետ թողնելով Վասկո դա Գամայի հռչակավոր կայմաճոպանավոր կամուրջը Պորտուգալիայի մայրաքաղաքում (17,2 կիլոմետր):

Շինարարության արժեքը կազմել Է 6,9 միլիարդ ռուբլի: Կամրջով ավտոմոբիլային երթեւեկությունը կգործարկվի մայիսի 16-ին, հայտնել են «Ղրիմի կամուրջ» տեղեկատվական կենտրոնում: Դա կես տարով շուտ Է պետական պարտավորագրով նախատեսված ժամկետից: Գնացքների երթեւեկությունը կսկսվի ավելի ուշ՝ 2019 թվականին:



putin

*

*