ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի դեմ քրեական գործ Է հարուցվել

Այժմ նա նախարարը ձերբակալված Է:
aleqsey-ulyukayev

ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի դեմ քրեական գործ Է հարուցվել: Այդ մասին նոյեմբերի 15-ին հաղորդվում Է Քննչական կոմիտեի կայքում:

«Հանցագործության հանգամանքները կապված են 2016 թվականի նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության պետական  պաշտոն զբաղեցնող Ալեքսեյ Ուլյուկաեւի կողմից երկու միլիոն ամերիկյան դոլար ստանալու հետ՝ տնտեսական զարգացման նախարարության կողմից դրական գնահատական տալու համար, որը «Ռոսնեֆտ նավթընկերություն» հանրային բաժնետիրական ընկերությանը թույլ Է տալիս իրականացնել «Բաշնեֆտ» բաժնետիրական նավթընկերության բաժնետոմսերի պետական փաթեթի ձեռքբերման գործարքը 50 տոկոսի չափով»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ներկայում, ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, նախարարը ձերբակալված Է, նրա նկատմամբ անցկացվում են անհրաժեշտ օպերատիվ քննչական գործողություններ:

Մեկ Մեկնաբանություն
  • ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի դեմ քրեական գործ Է հարուցվել — Armenian National Committee of America
    15 ноября 2016 at 12:00

    […] […]

  • *

    *