Ռուսաստանում կբարձրացվի կենսաթոշակային տարիքը

Հիշեցնենք, որ Հայաստանում կենսաթոշակային տարիքը 63 է։
toshak

Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետը հավանություն է տվել կենսաթոշակային տարիքը կանանց համար մինչեւ 63 տարեկան եւ տղամարդկանց համար մինչեւ 65 տարեկան աստիճանական բարձրացմանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Հունիսի 14-ին կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն՝ 2034 թվականին կանանց համար կենսաթոշակային տարիքը կկազմի 63 տարեկան, իսկ 2028 թվականին տղամարդկանց համար կենսաթոշակային տարիքը՝ 65 տարեկան:

Այսպիսով, կառավարության որոշմամբ նախատեսվում Է կենսաթոշակային տարիքի բարձրացման երկարատեւ ժամանակամիջոց, որը կսկսվի 2019 թվականից:

Սկսած 2019 թվականից, կենսաթոշակային տարիքի նշաձողը տարեկան կբարձրանա մեկ տարով:

Մինչ այս պահը ՌԴ-ում գործում է դեռեւս 1928 թվականին ընդունված ԽՍՀՄ օրենքը, որի համաձայն՝ կանայք ՌԴ-ում թոշակի են անցնում 55 տարեկանում, իսկ տղամարդիկ՝ 60-ում։

Հիշեցնենք, որ Հայաստանում աշխատանքային կենսաթոշակի տարիքը 63 է, իսկ տարիքային կենսաթոշակի տարիքը՝ 65 ե′‘ւ կանանց, ե‘ւ տղամարդկանց համար։

*

*