Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը համաձայնության չեն եկել

Բաշար ալ-Ջաֆարին հայտնել է, որ թուրքական կողմը դեմ է հանդես եկել որեւէ փաստաթղթի ընդունմանը...
astana

Աստանայում՝ սիրիական հակամարտության կարգավորման շուրջ անցկացված բանակցությունների 5-րդ փուլն անարդյունավետ է եղել: Սիրիայի հարցով երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը,  համաձայնության չեն եկել՝ Անկարայի բարձրացրած առարկությունների պատճառով: Կողմերն այդպես էլ չեն կարողացել համաձայնեցնել անվտանգության 4 գոտիների սահմանների առանձնացման եւ այդ գոտիներում անվտանգության ապահովման միջոցառումների շուրջ խնդիրները:

Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար ալ-Ջաֆարին հայտնել է, որ թուրքական կողմը դեմ է հանդես եկել որեւէ փաստաթղթի ընդունմանը՝ պահանջելով հավելյալ ժամանակ: Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա օգոստոսի վերջին՝ կրկին Ղազախստանի մայրաքաղաքում:

*

*