ՌԴ-ն արտաքսում է գերմանացի 2 դիվանագետի

Մոսկվան համարժեք պատասխան է տալիս Բեռլինին:
rd

Մոսկվան համարժեք պատասխան է տալիս Բեռլինին: Ռուսաստանը 7 օր ժամանակ է տվել, որպեսզի Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան 2 աշխատակիցները լքեն Ռուսաստանի տարածքը:

Ռուսաստանի արտգործնախարարություն հրավիրված Գերմանիայի դեսպանին փոխանցել են համապատասխան նոտան:

Հիշեցնենք, որ 1.5 շաբաթ առաջ Գերմանիան անցանկալի անձ էր ճանաչել Ռուսաստանի 2 դիվանագետի եւ նրանց երկրից արտաքսելու որոշում ընդունել: Պատճառը Բեռլինում չեչեն անջատողականի սպանությունն է: Գերմանիայի դաշնային դատախազը հայտարարել էր, թե բավարար հիմքեր ունեն ենթադրելու, որ Ռուսաստանի Դաշնության կամ դրա կազմի մեջ մտնող Չեչնիայի պետական գործակալություններն են կանգնած սպանության հետեւում: Մոսկվան մեղադրանքները «բացարձակապես անհիմն» էր որակել:

*

*