ԵՄ-ի խորհուրդը կես տարով երկարացրեց հակառուսական անհատական պատժամիջոցները

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցումը եւ ուղեւորությունների սահմանափակումները:
rd-em

ԵՄ-ի խորհուրդը սեպտեմբերի 12-ին որոշում Է ընդունել վեց ամսով երկարացնել անհատական սահմանափակիչ միջոցները Ռուսաստանի այն քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնց Եվրամիությունում մեղսակից են համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության խախտմանը կամ դրա սպառնալիքին», տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցումը եւ ուղեւորությունների սահմանափակումները: Ներկայում դրանք կիրառվում են 170 ֆիզիկական եւ 44 իրավաբանական անձանց նկատմամբ: Համապատասխան տեղեկատվությունը եւ ցուցակում այդ անձանց ընդգրկման պատճառների բացատրությունը նորացվել են ըստ անհրաժեշտության»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում:

*

*