Ռուսաստանը վերադառնում է ԵԽԽՎ․ Ուկրաինան սպառնում է լքել կառույցը

Ուկրաինայի պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակել է «Ստրասբուրգյան դավաճանություն»
ekhkhv

118 կողմ, 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողով: ԵԽԽՎ-ն հրավիրել է ռուսական պատվիրակությանը մասնակցելու հունիսյան նստաշրջանին: Համապատասխան բանաձեւը վեհաժողովն ընդունել է երեքշաբթի գիշերը՝ 9 ժամ տեւած քննարկումից հետո:

Ռուսական պատվիրակության վերադարձը կազմակերպություն ապահովելու համար խորհրդարանականները փոփոխություններ են կատարել ԵԽԽՎ-ի կանոնակարգում: Փաստաթղթի տեքստում նշվում է, որ «հիմնական իրավունքները ենթակա չեն որեւէ պատժամիջոցի կիրառման»: Այնուամենայնիվ, դեռեւս հնարավոր է վիճարկել ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները:

Ուկրաինայի, Վրաստանի եւ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունները բանաձեւում փորձել են 222 ուղղումներ մտցնել, բայց ԵԽԽՎ-ն միայն մեկն է ընդունել: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը թեմայի շուրջ գրառում է արել «Ֆեյսբուք»-ում:

Նրա խոսքով՝ սա ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տեւած նիստերից մեկն էր: Անգամ Չեչնիայի եւ Վրաստանի պատերազմների հարցը այս կառույցում այսքան երկար եւ այսքան դրամատիկ չէր քննարկվել: Ուկրաինայի պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակել է «Ստրասբուրգյան դավաճանություն» եւ սպառնացել լքել ԵԽԽՎ-ն:

*

*