Հրաձգություն՝ Ռուսաստանի քոլեջներից մեկում. կան զոհեր եւ վիրավորներ

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10-ին (Երեւանի ժամանակով 05-ին)։
blagoveshensk2

Ռուսաստանի Բլագովեչենսկ քաղաքում ուսանողը կրակ է բացել Ամուրի շինարարության եւ կոմունալ տնտեսության քոլեջի շենքում։ Զոհվել է 19-ամյա մեկ ուսանող, եւս 3-ը՝ 17, 19 եւ 20 տարեկան, վիրավորվել են։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10-ին (Երեւանի ժամանակով 05-ին)։

Նախնական տվյալներով՝ 19-ամյա ուսանողը իր անունով հաշվառված հրացանով կրակ է բացել այն բանից հետո, երբ նրան ուշացման համար չեն թողել լսարան մտնել։

Իրավապահները հաղորդել են, որ հարձակվողն ինքնասպան է եղել։

 

*

*