Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ պատերազմ չհրահրել

«Առաջնահերթ խնդիր է կանխել պատերազմի վտանգը»
rd-amn-syria

Ռուսաստանը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ Սիրիայի ուղղությամբ հրթիռների հնարավոր արձակումը կարող է պատերազմ հրահրել երկու պետությունների միջեւ: «Առաջնահերթ խնդիր է կանխել պատերազմի վտանգը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ չեն կարող բացառել օդային հարվածների վերածումն ավելի լայն հակամարտության:Վասիլի Նեբենզին մեղադրել է Վաշինգտոնին՝ միջազգային խաղաղությունը վտանգի տակ դնելու համար:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է որոշում կայացնել Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ՝ որպես պատասխան քայլ սիրիական Դումա քաղաքում ապրիլի 7-ի ենթադրյալ քիմիական հարձակմանը: Պաշտոնական Դամասկոսը եւ Մոսկվան հերքում են քիմիական հարձակման մասին պնդումները, դրանք հորինված պատմություն համարում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի՝ Դումայում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է, սակայն թե որ պետության կազմակերպածն է՝ Լավրովը չի հստակեցրել:

*

*