ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն, երբ միասին են, «ֆանտաստիկ բաների» են հասնում. Զախարովա

«Երբ մենք միասին աշխատելու ցանկություն ենք ունենում, ես նկատի ունեմ ամերիկյան եւ ռուսական կողմերին, «ֆանտաստիկ բաների ենք հասնում»,-ասել է Զախարովան:
maria-zaxarova

Երբ Մոսկվան եւ ԱՄՆ-ը շահագրգռված են համագործակցությամբ, երկու կողմերը «ֆանտաստիկ բաների» են հասնում: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երբ մենք միասին աշխատելու ցանկություն ենք ունենում, ես նկատի ունեմ ամերիկյան եւ ռուսական կողմերին, «ֆանտաստիկ բաների ենք հասնում»,-ասել է Զախարովան «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում՝ օրինակ բերելով համագործակցության դրական փորձը Սիրիայի քիմիական զինաթափման հարցում: Ընդսմին նա ընդգծել է, որ Մոսկվան կպատասխանի բոլոր այն հայտարարություններին ու մեղադրանքներին, որոնք վերջին ժամանակներս Վաշինգտոնից հնչել են Ռուսաստանի հասցեին:

«Մենք հարկադրված ենք պատասխանել, մենք կպատասխանենք այն ամենին, ինչ ասում են նրանք»,- հավելել է Զախարովան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

*

*