ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են Սիրիայի հարավում հուլիսի 9-ին հրադադար հաստատել

Լավրովը ներկայացրել է Պուտինի և Թրամփի հանդիպման արդյունքները:
putin-tramp

Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են Սիրիայի հարավում հրադադար հաստատել հուլիսի 9-ին՝ Դամակոսի ժամանակով 12:00-ից: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքները:

«Այդ գոտում (Դերաա և Էլ-Կունեյտրա) կգործի հրադադարի ռեժիմ հուլիսի 9-ին՝ 12:00-ից: ԱՄՆ-ը պարտավորվել է հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը բոլոր խմբավորումների հետ, որոնք գտնվում են այնտեղ»,-ասել է Լավրովը:

*

*