Օբաման Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել. ՌԴ-ի պատասխանը չի ուշանա

Մոսկվայի արձագանքն էլ չի ուշացել։ Ռուսաստանը համարժեք պատասխան կտա ԱՄՆ նոր հակառուսաստանյան պատժամիջոցներին...
rd-amn-patjamijoc

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հրաման է ստորագրել: Հայտարարության մեջ ասվում է, թե ինքը կարգադրել է մի շարք պատասխան միջոցառումներ ձեռնարկել Ռուսաստանի կողմից ամերիկացի դիվանագետների նկատմամբ ագրեսիվ գործողությունների ու ԱՄՆ ընտրությունների ընթացքում կիբերգործողության կապակցությամբ: Այդ միջոցառումները կրկնում են մասնավոր ու հրապարակային նախազգուշացումները , որոնք իրենք արել են ՌԴ կառավարությանը եւ անհրաժեշտ ու համարժեք պատասխան են ԱՄՆ շահերին վնասելու ու միջազգային կանոնները խախտելու փորձերին։

Մոսկվայի արձագանքն էլ չի ուշացել։ Ռուսաստանը համարժեք պատասխան կտա ԱՄՆ նոր հակառուսաստանյան պատժամիջոցներին, որոնք սահմանվել են հաքերային հարձակումներին իբրեւ Մոսկվայի մասնակցության կապակցությամբ:

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ առայժմ չի կարող ասել, թե ինչպիսին կլինի պատասխանը, չնայած փոխադարձության սկզբունքը գործում է աներկբա:

Բնականաբար կտրվի համարժեք պատասխան: Նա շեշտել է, որ այդ պատասխանը կձեւակերպվի այն ուղղությամբ, որը կորոշի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ի դեպ, որոշ փորձագետների գնահատմամբ, հունվարի 20-ից ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփը հավանական է չեղարկի Օբամայի որոշումը։

*

*