Ռուսաստանն Ադրբեջանին է հանձնել թալիշ քաղաքագետ, հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդային

Մեղադրվում է հակաադրբեջանական գործունեության ու Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:
talish-arajnord

Ռուսաստանն Ադրբեջանին է հանձնել Մերձմոսկովյան շրջանում ձերբակալված ազգությամբ թալիշ քաղաքագետ, հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդային, որը համարվում է Ադրբեջանում թալիշական շարժման առաջնորդներից մեկը:

Նա Ադրբեջանում մեղադրվում է հակաադրբեջանական գործունեության ու Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար: Ադրբեջանական կողմը պնդում է նաեւ, թե Աբոսզոդան մի քանի անգամ Հայաստան է այցելել: Ֆահրադդին Աբոսզոդան կալանավորվել էր Մոսկվայում 2018 թվականի սեպտեմբերին՝ Բաքվի խնդրանքով: Փետրվարի 28-ին պետք է կայանար նրա գործով դատավարությունը, սակայն փետրվարի 27-ին նա անհետացել էր ռուսական բանտից: Ավելի ուշ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Աբոսզոդան ձերբակալվել է փետրվարի 28-ին՝ Բաքվի օդանավակայանում։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները