Քուվեյթը վտարում Է 15 իրանցի դիվանագետների

Այս միջոցները հետեւել են Քուվեյթի դատարանի՝ հուլիսի 16-ին կայացրած դատավճռին:
quveyt

Քուվեյթի իշխանությունները 15 իրանցի դիվանագետների կարգադրել են հեռանալ երկրից՝ փակելով զինվորական կցորդի եւ մշակույթի կցորդի աշխատակազմը, հաղորդել Է Sky News Arabia հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք դիվանագիտական միջոցներ ձեռնարկեցինք երկրում Իրանի դիվանագիտության ներկայացուցիչների դեմ՝ Քուվեյթի իրավունքների պաշտպանության համար»,- հեռուստաալիքին հայտարարել Է երկրի տեղեկատվության նախարարը:

Ինչպես հեռուստաալիքին հայտնել են աղբյուրները, հուլիսի 20-ին երկրի իշխանությունները նոտա են հղել Իրանի դեսպանությանը, որտեղ դիվանագետներին տեղեկացրել են զինվորական կցորդի եւ մշակույթի կցորդի աշխատակազմի փակման մասին: Քուվեյթի իշխանությունները 15 իրանցի դիվանագետների կարգադրել են 45 օրվա ընթացքում հեռանալ երկրից, այսպիսով, երկրում մնում են ընդամնեը չորս դիվանագետներ Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Նաեւ Քուվեյթի կառավարությունը դադարեցնում Է Իրանի հետ բոլոր միջկառավարական կոմիտեների աշխատանքը:

Այս միջոցները հետեւել են Քուվեյթի դատարանի՝ հուլիսի 16-ին կայացրած դատավճռին: Դատարանը բանտարկության Է դատապարտել «Ալ Աբդալի» խմբավորման բջջի անդամներին: Մեղադրող կողմը պնդել Է, որ զինյալները վարժանքներ են անցել Իրանում «Հըզբոլլահ» խմբավորման ղեկավարությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները