Քըրք Քըրքորյանի հարստությունից 500 միլիոն դոլարը կհատկացվի բարեգործության

Հանգուցյալ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հարստությունը տնօրինողների դիմումին ընդառաջելով...
qrq-qrqoryan

Հանգուցյալ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հարստությունը տնօրինողների դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Մարիա Սթրեթը թույլատրել է Քըրքորյանի 1,6 մլրդ դոլար հարստությունից 500 միլիոն դոլարը բարեգործական կազմակերպություններին հանձնել։ Այդ մասին հայտնում է «Ասպարեզը»։

Ավելի վաղ, ունեցվածքից 200 մլն դոլար բաժանվել էր մի շարք բարեգործական կազմակերպությունների:

Քրքորյանն իր կտակի մեջ նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից հետո առավելագույնը 2 տարվա ընթացքում:

Նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին, Լոս Անջելեսում, 98 տարեկանում:

500 մլն դոլարի բաժանումը ուշացել էր, քանի որ նրա այրին դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով առնվազն 600 մլն դոլար։

*

*