Իրաքյան Քրդստանն անկախության հանրաքվե կանցկացնի

Քրդերի այս որոշմանն Իրաքի կառավարությունը դեռ չի արձագանքել:
iraq-qrdstan

Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են, որ սեպտեմբերի 25-ին պատրաստվում են անկախության հարցով հանրաքվե անցկացնել: Դա թվիթերով հայտնել է Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին:

Քրդերի այս որոշմանն Իրաքի կառավարությունը դեռ չի արձագանքել:

Ավելի վաղ, Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել էր, որ հարգում է անկախության հարցը քննարկելու քրդերի իրավունքը, բայց նաեւ նշել էր, որ այժմ լավագույն ժամանակը չէ հանրաքվե անցկացնելու համար:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*