Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

Նա պաշտոնավարել է 1997-2016 թվականներին։
Kofi-Annan

80 տարեկանում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։ Այս մասի ն հայտնում է BBC-ն։

Քոֆի Անանը առաջին սեւամորթ աֆրիկացին է, ով զբաղեցրել է աշխարհի գլխավոր դիվանագետի պաշտոնը (1997-2006 թվականներին)։ Հետագայում նա շարունակել է իր աշխատանքը Սիրիայի հարցով հատուկ բանագնացի պաշտոնում՝ փորձելով հասնել խնդրի խաղաղ կարգավորման։

Անանն 2001-ին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ մարդասիրական գործունեության համար։

*

*