Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 24 մարդ Է զոհվել

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» արմատական շարժման զինյալները:
qobul

Աֆղանստանի մայրաքաղաքում պայթանյութով լի ավտոմոբիլի պայթյունի զոհ Է դարձել առնվազն 24 մարդ, եւս 42-ը վիրավորվել Է: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին:  AFP-ի տվյալներով՝ ահաբեկիչների թիրախը եղել Է միկրոավտոբուսը, որը տեղափոխում Էր հանքարդյունաբերության եւ նավթի նախարարության աշխատակիցների:

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» արմատական շարժման զինյալները:

*

*