Քլինթոնի նախկին գլխավոր մրցակիցը իր համագործակցությունն է առաջարկել Թրամփին

«Դոնալդ Թրամփն արտահայտեց անհետացող միջին դասի ցասումը»
sanders

ԱՄՆ-ի 45-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփին իր համագործակցությունն է առաջարկել՝ դեմոկրատների նախընտրական արշավում Հիլարի Քլինթոնի նախկին գլխավոր մրցակից, ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից՝ սենատոր Բեռնի Սանդերսը: Այս մասին ասված է օրենսդիրի պաշտոնական հայտարարության մեջ, որը նոյեմբերի 9-ին հրապարակվել է սենատորի պաշտոնական կայքում:

«Դոնալդ Թրամփն արտահայտեց անհետացող միջին դասի ցասումը, որին սաստիկ զզվեցրել են ընտրախավի տնտեսական համակարգը, քաղաքականությունը եւ զանգվածային լրատվամիջոցները»,- արձանագրել է սենատորը:

Այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը լրջորեն Է տրամադրված այն քաղաքականության իրականացման նկատմամբ, որը նպատակամղված Է երկրում աշխատավոր ընտանիքների կյանքի բարելավմանը, Սանդերսն եւ առաջադիմության մյուս կողմնակիցները, ինչպես նշել են, պատրաստ են աշխատելու նրա հետ։

Վերջինը նախօրեին հայտարարել էր, որ եթե ինքն ընտրվեր դեմոկրատների նախագահի թեկնածու, ապա կարող էր հաղթել Թրամփին։ Սանդերսին աջակցում էին հատկապես առավել ազատական եւ ձախ հայացքների տեր դեմոկրատները։

*

*