Քլինթոնը Թրամփին գերազանցում Է ԱՄՆ-ի ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով. CNN

Նոր տվյալների համաձայն, այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում Քլինթոնի օգտին իրենց ձայնը պատրաստ են տալ հարցվածների 52 տոկոսը...
qlinton-trump

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով գերազանցում Է նախընտրական արշավում իր հանրապետական մրցակցին՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփին: Այդ մասին վկայում են համազգային վերջին հարցման՝ օգոստոսի 1-ին հրապարակված արդյունքները, որը CNN հեռուստաալիքն անցկացրել Է ORC International կազմակերպության հետ համատեղ:

Նոր տվյալների համաձայն, այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում Քլինթոնի օգտին իրենց ձայնը պատրաստ են տալ հարցվածների 52 տոկոսը, Թրամփին մտադիր Է աջակցել ընտրողների 43 տոկոսը: Այսպիսով, դեմոկրատ թեկնածուն գործարարին գերազանցում Է 9 տոկոսով:

Մինչդեռ, նախորդ հարցման արդյունքներով, որը CNN-ը եւ ORC International-ն անցկացրել Էին մեկ շաբաթ առաջ, ժողովրդականության ցուցանիշով առաջատարը Թրամփն Էր: Նրան աջակցում Էր հարցվածների 48 տոկոսը, իսկ Քլինթոնին՝ 45 տոկոսը:

Ինչպես այս կապակցությամբ նշվում Է CNN-ը, Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարից հետո, «ինչպես երեւում Է, ավելացել Է այն ամերիկացիների թիվը, ովքեր կարծում են, որ Քլինթոնի քաղաքական հայացքները կօգնեն երկիրը տանել ճիշտ հունով»:

Բացի այդ, ըստ CNN-ի տվյալների, հարցվածների մեծամասնությունն այս անգամ հայտարարել Է, որ պատրաստ Է Քլինթոնին ձայն տալ ոչ թե ի հակակշիռ Թրամփի, այլ այն պատճառով, որ իրենք իրոք պաշտպանում են նախկին պետքարտուղարի համացքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*