Քլինթոնի մոտ թոքաբորբ է ախտորոշվել

Ստեղծված իրավիճակում Քլինթոնը ստիպված է եղել չեղյալ հայտարարել նախընտրական քարոզարշավի շրջանակում Կալիֆորնիա կատարելիք երկօրյա այցը:
clinton

Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Հիվանդությունն ախտորոշվել է ուրբաթ: Բժիշկները նրան հակաբիոտիկներ են նշանակել ու խորհուրդ տվել հանգստանալ: Սակայն կիրակի Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցելու ժամանակ, Դեմոկրատական կուսակցության թեկնածուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: 68-ամյա Քլինթոնն իր թիմի անդամների օգնությամբ է լքել միջոցառման վայրը: Նրա բժիշկը հայտնել է, որ Քլինթոնի օրգանիզմը ջրազրկվել էր:

Քաղաքական գործիչն իրեն արդեն լավ է զգում ու արագ ապաքինվում: Ստեղծված իրավիճակում Քլինթոնը ստիպված է եղել չեղյալ հայտարարել նախընտրական քարոզարշավի շրջանակում Կալիֆորնիա կատարելիք երկօրյա այցը: Նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի թիմը դեռ չի մեկնաբանել Քլինթոնի հիվանդության լուրը:

*

*