Քլինթոնը հայտնել է, որ իրեն արդեն լավ է զգում

«Ինչպես ցանկացած մարդ, ով ստիպված է եղել հիվանդության պատճառով թողնել աշխատանքն ու նստել տանը, ես անհամբեր ցանկանում եմ վերդառնալ»
qlinton

Դեոմկրատական կուսակցցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, ում մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, հայտարարել է, որ կազդուրվում է եւ իրեն լավ է զգում:

«Շնորհակալություն բոլորին, ովքեր առողջություն են ցանկացել ինձ: Ես ինձ հոյակապ եմ զգում եւ կազդուրվում եմ: Ինչպես ցանկացած մարդ, ով ստիպված է եղել հիվանդության պատճառով թողնել աշխատանքն ու նստել տանը, ես անհամբեր ցանկանում եմ վերդառնալ»,- Twitter-ում գրել է Քլինթոնը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կիրակի Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցելու ժամանակ, Դեմոկրատական կուսակցության թեկնածուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: 68-ամյա Քլինթոնն իր թիմի անդամների օգնությամբ է լքել միջոցառման վայրը: Նրա բժիշկը հայտնել է, որ Քլինթոնի օրգանիզմը ջրազրկվել էր:

*

*